Սահմանագծի երկայնքով տեղակայել Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող միջազգային դիտորդներ. Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման պլան է ներկայացրել:
Գեղարքունիքի սահմանային հատվածում շրջափակվել և գերեվարվել է Հայաստանի Զինված ուժերի 6 զինծառայող։
Հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը. Պաշտպանության նախարարություն:
Ադրբեջանական զինուժի բոլոր գործողությունների և դրանց հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը. Արտգործնախարարության հայտարարությունը:
Հայաստանը գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով դիմել է ՄԻԵԴ:
Մեկ օրում մեր երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Առողջացել է՝ 308, մահացել՝ 5 մարդ: