Մայիսի 24-26-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1600 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1700 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 4500 քմ,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1000 քմ, Խաչփառ գյուղում՝ 300 քմ, Դարակերտ գյուղում՝ 1000 քմ, Հովտաշեն գյուղում՝ 1800 քմ, Մրգավան գյուղում՝ 2000 քմ,
Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում՝ 700 քմ,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 200 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 1.4 հա: