Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: Նրանցից մի քանիսի դատավարությունն արդեն սկսվել է: Լիբանանահայ Վիգեն Էլչեքջյանի մասին հակասական տեղեկություններ են տարածվում: Իրավապաշտպան որոշ կառույցների տվյալով՝ երեկ նա դատին չի ներկայացել հիվանդանոցում լինելու պատճառով:
Լոնդոնում գործող՝ hայ ռազմագերիների հարցով զբաղվող «Բրիտանահայերի մարդասիրական խմբի» հիմնադիր անդամ Հասմիկ Սեյմուրը և Վիգենի ընտանիքի անդամները «Լուրեր»-ին պատմել են Վիգենի հետ վերջին զրույցի, իրենց տեղեկությունների և ընթացող աշխատանքի մասին:
Հասմիկ Սեյմուր («Բրիտանահայերի մարդասիրական խմբի» հիմնադիր) - Վիգենի գործը բարդ է, քանի որ նա ընդամենը 4-5 օր եղել է ռազմական գործողությունների մեջ, և սա փորձում են ներկայացնել իբրև վարձկան, իբրև ահաբեկիչ:
Բիատրիս Էլչեքջյան (Վիգեն Էլչեքջյանի մայրը) - Կարմիր խաչի միջոցով խոսեցինք: Ասաց, որ իրեն հիվանդանոց են տարել: Ասում էր՝ մեջքը շատ է ցավում, երևի ծեծել են, ինչ են արել՝ չգիտենք: