Այսօր՝ ժամը 15:00-ին, Ազգային ժողովում տեղի կունենա Պաշտպանության և անվտանգության հարցերի ու Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստ: Կքննարկվեն հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակի հետ կապված հարցեր:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ փակ նիստին կմասնակցեն ԱԳՆ և ուժային կառույցների ներկայացուցիչներ: