Տավուշում ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումներից մեկն իրականացնում է կրակային վարժանքներ: Այս մասին 1lurer.am-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ անդրադառնալով Տավուշի մարզում փոխհրաձգության մասին լուրերին:
«Տավուշում ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումներից մեկն իրականացնում է կրակային վարժանքներ: Այնտեղ հակառակորդի կողմից կրակահերթերի, փոխհրաձգությունների մասին լուրերը չեն հաստատվում»,- ասացին ՀՀ ՊՆ-ից: