Կառավարության որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. հաստատված բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով 50 միլիոն դրամ կհատկացվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ գալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի նախապատրաստության համար կազմակերպվող ուսումնամարզական հավաքները լավագույնս կազմակերպելու և ազգային հավաքական թիմի պատրաստության մակարդակը բարձր պահելու համար: