Հայ-ադրբերջանական սահմանին իրավիճակի գնահատականներ են հնչեցրել սահմանամերձ մարզերի ղեկավարները: Մարզպետ Գնել Սանոսյանի գնահատմամբ՝ Գեղարքունիքի սահմանային հատվածներում իրավիճակը շարունակում է լարված մնալ: 6 զինծառայողի գերեվարման դեպքի առնչությամբ մարզպետը նշել է` հայկական կողմը փորձում է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով:
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն էլ, անդրադառնալով սահմանային իրավիճակին, վստահեցրել է, որ Սյունիքի հատվածում ադրբեջանական ուժերն ամրաշինական աշխատանքներ չեն իրականացնում, և իրականությանը չեն համապատասխանում մարզում հնչած կրակոցների մասին լուրերը: Պողոսյանը հերքել է նաև բնակիչների տարհանման մասին տեղեկությունը:
Տավուշի սահմանային իրավիճակը հանգիստ է՝ այս մասին էլ տեղեկացրել է մարզպետարանը: