ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը հայտարարել է, որ Իսրայելի՝ Գազայի հատվածում իրականացրած ռազմական գործողությունները կարող են որակվել որպես պատերազմական հանցագործություններ՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Միշել Բաչելետի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը նույնպես խախտել է միջազգային իրավունքը՝ հրթիռակոծելով հրեական պետության տարածքը:
ՄԱԿ-ի իրավապաշտպան կառույցի տեղեկացմամբ՝ արաբա-իսրայելական հակամարտության հետևանքով Գազայում, Հորդանանի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում մահացել է 270 պաղեստինցի, այդ թվում՝ 68 երեխա:
Զոհերի մեծ մասը գրանցվել է Գազայի հատվածում: ՀԱՄԱՍ-ի արձակած հրթիռներից մահացել է 10 իսրայելցի: