ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Կողմ քվեարկեց 76, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:
Նշենք՝ նախագծով առաջարկվում է վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չներկայանալու դեպքում վճարել նաև առաջին օրվա համար՝ աշխատավարձի 80 տոկոսի չափով: Գործող կարգավորումների համաձայն՝ նպաստը վճարվում է՝ սկսած ժամանակավոր անաշխատունակության երկրորդ օրվանից: