Մայիսի 27-իժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222409 դեպք, որոնցից 212265-ը` առողջացած, 4416-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4649 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1072615 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3503 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Ունենք 308 առողջացած և մահվան 5 դեպք: