Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն ազատվել է աշխատանքից: Որոշումը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում:
Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախկին մարզպետն ասաց, որ եղել է աշխատանքային անհամաձայնություն, մասնավորապես՝ կադրերի առումով, որի պատճառով ինքը դեռևս մայիսի 10-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
Մեսրոպյանի խոսքով՝ իր քաղաքական հայացքներում որևէ փոփոխություն չի եղել, իսկ քաղաքական շահարկումներից խուսափելու համար, անհրաժեշտության դեպքում, հրաժարականի պատճառների մասին ավելի մանրամասն կխոսի ընտրություններից հետո: