Եվրախորհուրդը հայտարարել է մինչև 2022-ի հունիսի 1-ը Սիրիայի կառավարության նկատմամբ պատժամիջոցները երկարաձգելու մասին՝ կապված «երկրի քաղաքացիական բնակչության դեմ շարունակվող բռնաճնշումների» հետ: Այս մասին տեղեկանում ենք Интерфакс գործակալությունից:
ԵՄ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են 283 անձ և 70 կազմակերպություն: Պատժամիջոցները ենթադրում են ակտիվների սառեցում և ԵՄ անդամ երկրներ մուտքի արգելք:
Առաջին անգամ այսպիսի պատժամիջոցներ սահմանվել են 2011-ին՝ կապված Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկի հետ: