Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների հարազատներն այսօր դարձյալ հավաքվել են մարզպետարանում։
Նրանք բողոքի ակցիա են իրականացրել, դիմել քաղաքական դաշտում գործող բոլոր կուսակցություններին ու ուժերին՝ կոչ անելով համախմբվել և լուծել երկրում առկա ճգնաժամը, անել ամեն ինչ իրենց որդիներին վերադարձնելու համար։
Գերեվարված շիրակցիների հարազատները հորդորել են քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին՝ նախընտրական քարոզչությամբ չայցելել Շիրակ: