Մայիսի 26-ին Կիևյան փողոցի շենքերից մեկի մոտ երկու տղամարդ, նկատելով ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներին, փախուստի էին դիմել։ Փախչելիս նրանցից մեկը իր մոտ եղած դրամապանակը նետել էր հարակից ավտոտնակի տանիքին։ Ոստիկանները հետապնդել էին նրանց ու, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկել բաժին:
Ոստիկանության Արաբկիրի բաժնում պարզվել է, որ դրամապանակը պատկանում է մի քաղաքացուհու, որը նույն օրը ոստիկանությունում հաղորդում էր տվել: Նա հայտնել էր, որ ժամը 10:15-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում երթուղային ավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը:
Դրամապանակն առգրավված է:
Քննությունը շարունակվում է։