Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, քաղաքացիական պարտքը կատարելիս, հայտարարել է, որ արաբական երկրում նախագահի ընտրությունների՝ Արևմուտքի կողմից քննադատությունները «զրո արժեք ունեն»: Այս մասին փոխանցում է Al Arabiya-ն:
Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը քննադատել են Սիրիայում նախագահի ընտրությունների անցկացումը՝ դրանք որակելով «ո՛չ ազատ և ո՛չ էլ արդար»:
Արաբական երկրի ղեկավար Բաշար Ասադն արձագանքել է քննադատությանը՝ «Ձեր կարծիքը ոչ մի արժեք չունի»:
Քվեարկությունն անցկացվել է Սիրիայի կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջաններում, ինչն էլ քննադատության առիթ է դարձել Արևմուտքում: