Ավստրալիայի Վիկտորիա նահանգի իշխանությունները նահանգի մոտ 7 միլիոն բնակչությանն ուղարկել են կոշտ լոքդաունի, որը կտևի նվազագույնը մեկ շաբաթ: Խստացված կարանտինի սահմանման պատճառը կորոնավիրուսի ամենավարակիչ շտամի բռնկումն է՝ փոխանցում է Lenta.ru-ն:
«Մենք բախվել ենք չափազանց վարակիչ շտամի հետ: Այն ավելի արագ է տարածվում, քան նախկինում մեզ հայտնի վարակները»,- հայտարարել է Վիկտորիայի նահանգապետ Ջեյմս Մերլինոն:
Նա ընդգծել է, որ վարակման համար այս շտամին անհրաժեշտ է ավելի քիչ ժամանակ, քան սովորական SARS-CoV-2-ին: Առայժմ գրանցվել է այս շտամով վարակման 26 դեպք, սակայն ռիսկային խմբում է մոտ 10 հազար մարդ: