Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Կողմ քվեարկեց 72, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:
Նշենք՝ նախագծով առաջարկվում է համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում օրենքով թույլատրել արտադրական կանեփի արտադրությունը, արտահանումը, ներմուծումը կամ մեծածախ առևտուրը, սահմանել լիցենզավորման առանձնահատկությունները և պարտադիր պահանջները: Հստակեցվել է, թե ինչ է ենթադրում արտադրական կանեփի արտադրությունը, նախատեսվել են լիցենզավորման առանձնահատկությունները՝ հստակ կանոնակարգելով լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ չափանիշները: Սահմանվել են լիցենզավորման ենթակա գործունեության քվոտավորման պահանջը, լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման իրավական կարգավորումները: