Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է 1994-ի Ռուանդայի ցեղասպանության հարցում՝ Ֆրանսիայի պատասխանատվությունը: 100 օրվա ընթացքում զոհվել է 800 հազար մարդ՝ փոխանցում է Russia Today-ը:
Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում ելույթի ժամանակ Ֆրանսիայի նախագահը ներողություն է խնդրել ցեղասպանությունից վերապրածներից:
Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան ցեղասպանության «մեղսակիցը չէ», սակայն պատասխանատու է: