Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքից:
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ գնահատականների և կարծիքների օգտակար փոխանակում է տեղի ունեցել:
Ռուսական կողմը վերահաստատել է կողմերին ուղղված կոչը՝ ծագող բոլոր խնդիրները լուծել բանակցությունների ընթացքում խաղաղ ճանապարհով: Ռուսաստանը պատրաստ է շարունակել հնարավոր օգնությունը ցուցաբերել այս գործընթացին: