Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է ինը մարդ՝ փոխանցում է BBC-ն:
Բրիտանական լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել գնացքների կայարանում, որտեղ աշխատել է կասկածյալը: Հանցագործը նախքան ինքնասպան լինելը սպանել է նաև ութ մարդու, կան վիրավորներ:
Իրավապահների տվյալների համաձայն՝ հանցագործը 57-ամյա Սեմ Քեսիդին էր: Վերջինիս նախկին կինը հայտարարել է, որ Քեսիդին պատմել է իրեն, որ ցանկացել է սպանել իր գործընկերներին, սակայն նա չի հավատացել նրա ասածներին: