Իրանի նախագահի թեկնածու Սեյեդ Իբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ ընտրվելու դեպքում առաջին հերթին խթանելու է հարևան երկրների, այնուհետև՝ աշխարհի մյուս պետությունների հետ տնտեսական հարաբերությունները՝ Իսլամական Հանրապետության քաղաքացիների տնտեսական խնդիրները լուծելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Tasnim լրատվական գործակալությունը:
Երկրի գործարարների և տնտեսական հատվածի այլ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահի թեկնածուն ընդգծել է բոլոր այն միջոցները, որոնք նոր վարչակազմին անհրաժեշտ է ձեռնարկել երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու և զարգացնելու համար:
Թեկնածուն նաև նշել է, որ դիվանագիտության շնորհիվ Իրանը կարող է լավ հարաբերություններ հաստատել տարածաշրջանի երկրների հետ: