Ֆրանսիան խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի իրադարձություններով և մայիսի 27-ին վեց հայ զինվորի գերեվարմամբ: Հայտարարությունը տարածել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը:
Փարիզը կողմերին առավելագույն զսպվածության և սադրանքներից խուսափելու կոչ է անում: Սահմանազատում և սահմանագծում պետք է արվեն բանակցությունների միջոցով՝ նշված է հաղորդագրության մեջ: