Մայիսի 26-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1015 նոր դեպք, տեղեկացնում է կառավարության stopcov.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1151 մարդ, մահացել է 28 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 340330 դեպք, որից 321928 մարդ ապաքինվել է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4682:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 39697 թեստավորում, այդ թվում 25325-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14372-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 2.56% է, վերջին 14 օրվանը՝ 3.77%, վերջին 7 օրվանը՝ 3.71%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 121263 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3882 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 89 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3940 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 672 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: