Ազգային ժողովը այսօր Սերգեյ Աղինյանին ընտրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի անդամ Արփի Դավոյանը ներկայացրեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ, Աղինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 77, դեմ՝ 2 պատգամավոր, ևս 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: