Այս պահին ռազմական դրություն հայտարարելու և ընտրությունները չեղարկելու որևէ քննարկում չկա. լրագրողների հարցին ի պատասխան հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Հուսանք՝ նման առիթ չի լինի, և պատկան գերատեսչություններն իրենց ջանքերի առավելագույնն են գործադրում, որպեսզի նման իրավիճակ չլինի»,- հավելեց նա:
Մակունցի խոսքով՝ այս պահին բոլորը պետք է իրենց լիազորությունների և ազդեցության գոտում հնարավորինս կայուն պահեն իրավիճակը, որ ՀՀ-ն խնդիրներից զերծ մնա: