Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Շուշան Սարգսյանին այսօր ընտրեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի անդամ Արփի Դավոյանը ներկայացրեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ քվեարկությանը մասնակցած 82 պատգամավորներից Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 79 պատգամավոր, դեմ՝ 2-ը: