Հայաստանի ազգային հավաքականի ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը կարիերան Ռուսաստանում շարունակելու շահավետ առաջարկ ունի: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն, ռուսական ակումբներից մեկը հետաքրքրված է «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, սակայն չի նշվում, թե որ ակումբի մասին է խոսքը: Ըստ աղբյուրի, խաղացողն իր ապագայի վերաբերյալ նախատեսում է որոշում կայացնել ավելի ուշ:
Ավելի վաղ իտալական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը» և «Միլանը», իսկ որոշ աղբյուրներ նշում էին նաև «Զենիթի» կողմից հետաքրքրության մասին։
32-ամյա խաղացողը նախորդ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում միասին վերցրած «Ռոմայի» կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ այդ ընթացքում դառնալով 15 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանի պայմանագրի ժամկետը «Ռոմայի» հետ ավարտվում է հունիսի 30-ին: