Հանրապետության տարածքում մայիսի 26-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 27-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, մայիսի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:
Երևանում մայիսի 26-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մայիսի 27-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մանրամասները՝ տեսանյութում: