Մայիսի 24-25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Հոռոմ գյուղում, Արարատի մարզի Ավշար գյուղում:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 32 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: