ԿԸՀ-ն այսօր առավոտից ընդունում է կուսակցությունների և դաշինքների փաստաթղթերը: Աշխատանքային օրվա ավարտին հանձնաժողովում դեռ քաղաքական ուժերի հերթեր էին: Ընդհանուր առմամբ՝ 27 հայտ է մուտքագրվել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթերն է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Իշխող ուժն ընտրությանը կմասնակցի միայնակ, առաջին 5 համարներն են.
1. Նիկոլ Փաշինյան
2. Արարատ Միրզոյան
3. Լիլիթ Մակունց
4. Սուրեն Պապիկյան
5. Խաչատուր Սուքիասյան
«Բարգավաճ Հայաստանը» ևս ընտրությանը միայնակ է մասնակցելու, ցուցակում առաջատարներն են.
1. Գագիկ Ծառուկյան
2. Միքայել Մելքումյան
3. Իվետա Տոնոյան
4. Դավիթ Սիմոնյան
5. Կարապետ Գուլոյան
«Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը, 2-րդն Արտյոմ Գեղամյանն է, ապա Անի Սամսոնյանը, Գևորգ Գորգիսյանը, Դավիթ Խաժակյանը:
«Հայաստան» դաշինքը, որում ներառված են ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները, արտահերթին մասնակցում են Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ապա
Իշխան Սաղաթելյանն է, Աննա Գրիգորյանը, Վահե Հակոբյանը, Արﬔն Գևորգյանը:
Հայաստանի «Հանրապետական» և Հայրենիք կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն Արթուր Վանեցյանն է, ցուցակում հաջորդը Տարոն Մարգարյանն է, ապա Աննա Մկրտչյանը, Իշխան Զաքարյանը, Հայկ Մամիջանյանը:
ՀԱԿ-ը գլխավորում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդը Լևոն Զուրաբյանն է, հետո Ինեսա Գաբայանը, Հայկ Մաղաքելյանը, Բագրատ Ասատրյանը:
«Հանրապետություն» կուսակցությունը կգլխավորի Արամ Սարգսյանը, երկրորդ համարն Արտակ Զեյնալյանն է, ապա Անի Խաչատրյանը, Ռոմիկ Մխիթարյանը և Բորիկ Նազարյանը:
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ցուցակի առաջին հնգյակում են Արման Բաբաջանյանը, Լևոն Շիրինյանը, Սեդա Սաֆարյանը, Հայկ Սուքիասյանը և Ստյոպա Սաֆարյանը:
ԿԸՀ հայտ են ներկայացրել նաև «Արդար Հայաստան», «Ինքնիշխան Հայաստան», «Իմ տունը Հայաստանն է» «Ազգի ձայն», «Ազգային օրակարգ», «Ազգային ժողովրդավարական բևեռ», «Ազատություն», «Դեմոկրատական», «Եվրոպական» կուսակցությունները, «Ազատ Հայրենիք» դաշինքը և այլ քաղաքական ուժեր:
Անի Խաչատրյան «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ
Արման Աբովյան ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար
Արամ Վարդևանյան «Հայաստան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ
Վահագն Ալեքսանյան ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
Արմեն Խաչատրյան-«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ