Մայիսի 25-ին, ժամը 23։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Կինո Հայրենիքի» խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E550» (վարորդ՝ Ա․ Պ․) և «Opel Astra G» (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1989 թ․) մակնիշի ավտոմեքենաները․ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժած Ս. Հ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: