Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության` 7, ապօրինի ծառահատման` 4, թմրամիջոցի հայտնաբերման` 3, կողոպուտի, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման և քրեակատարողական հիմնարկից փախուստի՝ 2-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման, խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի, սեռական բնույթի բռնի գործողությունների, պոռնկագրական նյութերի տարածման, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու և սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության 2 և կողոպուտի 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: