ԱԺ նիստում 20 րոպե ընդմիջում է հայտարարվել: ՀՀ hարկային օրենսգրքում և կից ներկայացված նախագծերում քվեարկության ժամանակ տեխնիկական խնդիրներ եղան, չէր արձանագրվել պատգամավորներից ոմանց քվեարկությունը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց կրկնել քվեարկությունը: Սակայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց: