Շարունակվում է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի այցը Մերձավոր Արևելքի երկրներում: Նա արդեն եղել է Իսրայելում և Արևմտյան ափում, հանդիպել Իսրայելի վարչապետ Նեթանյահուի և Պաղեստինի ղեկավարության հետ ու ընդգծել, որ ԱՄՆ-ի կուրսը Մերձավոր Արևելքում նույնն է, հայտնում է euronews-ը:
ԱՄՆ պետքարտուղարը վստահեցրել է, որ Վաշինգտոնը դեմ կարտահայտվի այն քայլերին, որոնք կխոչընդոտեն «երկու պետություն՝ երկու ժողովրդի համար» սկզբունքին: Ամերիկյան կողմը դեմ է հրեական բնակավայրերի կառուցմանը պաղեստինյան տարածքում, տները քանդելուն և բնակիչներին վտարելուն, ինչպես նաև բռնության կոչերին ու ահաբեկչության հովանավորմանը: Միաժամանակ Բլինքենը շեշտել է, որ Սպիտակ տունը լիովին սատարում է Գազայի հատվածի հարձակումներից պաշտպանվելու՝ Իսրայելի իրավունքը:
ԱՄՆ պետքարտուղարի հաջորդ հանդիպումները կլինեն Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի և Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդի հետ: