ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը խորհրդարանում ելույթի ժամանակ անդրադարձավ սահմանային իրավիճակին՝ նշելով, որ հակառակ միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը հրաժարվում է դուրս բերել իր զորքերը Հայաստանի տարածքից:
«Ադրբեջանի նախագահի կողմից հնչող հայատյաց ելույթներին տեղ ու դադար չկա: Միաժամանակ, երեկ, փաստացի, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մենք ունեցանք զոհ: Ադրբեջանի այս գործելաոճն իսկապես անթույլատրելի է: Պետք է նշեմ, որ միջազգային հանրության արձագանքները հստակ են՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը: Վերջերս էլ եվրոպական երկրների մի շարք դեսպաններ Սյունիք կատարած այցի շրջանակներում հստակ գնահատականներ են հնչեցրել»,- նշեց պատգամավորը: