Մեկնարկել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի այցը Հայաստան: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը դիմավորել է Իրանի իր գործընկերոջը:
Ըստ ՀՀ արտգործնախարարության՝ այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: