ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու Ֆրենկ Քենդալը հաստատել է, որ այդ պաշտոնում նշանակվելու դեպքում կդադարեցնի Թուրքիայից F-35 կործանիչների մասեր գնելը, գրում է infoteka24-ը:
Քենդալն իր նախընտրական խոստման մեջ նշել էր, որ ամբողջովին է բացառելու Թուրքիային F-35-ի արտադրության ծրագրից:
Ապրիլին էլ Պենտագոնն Անկարային ծանուցել էր ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու մասին:
Հիշեցնենք, որ 5-րդ սերնդի F-35 կործանիչների ծրագիրը համատեղ իրականացրել է ՆԱՏՕ-ի անդամ տասնյակ երկիր: Սկզբնական շրջանում Թուրքիան նույնպես մասնակցում էր նախագծին: F-35 ծրագրի շրջանակներում Անկարան պետք է ստանար 100 F-35:
Թուրք օդաչուները նույնիսկ մարզվել են ԱՄՆ-ում: Սակայն կապված 2020-ի հուլիսին Ռուսաստանից S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու հետ, Վաշինգտոնի նախաձեռնությամբ, կասեցվեց Թուրքիայի մասնակցությունը ծրագրին, դադարեցվեց այդ երկրի համար արդեն արտադրված կործանիչների մատակարարումը: