Նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ ԱՄՆ պատժամիջոցներն ի վիճակի չեն դադարեցնել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը, քանի որ այն գրեթե ավարտված է, գրում է euronews-ը:
Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել «Հյուսիսային հոսք-2» նախագծին մասնակցող ռուսական կազմակերպությունների ու նավերի նկատմամբ: ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ նախագծի դեմ սահմանափակումները կարող են վնասել Եվրոպայի հետ հարաբերությունները: Բայդենը միաժամանակ շեշտել է, որ Վաշինգտոնը «Հյուսիսային հոսք-2»-ը շարունակում է համարել վատ գաղափար և «վատ ծրագիր»:
Ռուսաստանից Գերմանիա Բալթիկ ծովի հատակի երկայնքով «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը պետք է ավարտվեր 2019-ի վերջին: Սակայն դա կանխվեց, մասնավորապես, ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքի պատճառով, եվրոպական ընկերությունները սկսեցին լքել նախագիծը: ԱՄՆ-ից բացի, ծրագրի մոլի հակառակորդներ էին Լեհաստանը, Լատվիան, Ուկրաինան: