ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ և հանրապետական 11 սենատոր բանաձև է ներկայացրել, որն արձանագրում է աշխարհում մամուլի ազատության և ազատ արտահայտվելու նկատմամբ աճող սպառնալիքները: Այս մասին հայտնում է ermenihaber-ը:
Բանաձևը կոչ է անում անհապաղ ազատ արձակել բանտարկված բոլոր լրագրողներին և վերահաստատում է մամուլի ազատությունը:
Փաստաթուղթը կազմել են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը և սենատոր Մարկո Ռուբին (հանրապետական, Ֆլորիդայի նահանգից):
Բանաձևում նշվում է նաև, որ Թուրքիան մամուլի ազատության առումով շարունակում է մնալ ամենաշատ բռնաճնշումներ իրականացնող երկրներից մեկը, ինչպես նաև աշխարհում ամենաշատ բանտարկված լրագրողներ ունեցող երկիրը: