Ամբողջ Սիրիայում ավելի քան 12000 ընտրատեղամաս է բացվել նախագահի ընտրություններ անցկացնելու համար, գրում է РИА Новости-ն: Դրանք բաց կլինեն մինչև ժամը 19.00-ը, անհրաժեշտության դեպքում աշխատանքը ևս 5 ժամով կերկարացվի: Ամբողջ օրվա ընթացքում ընտրություններին կարող են հետևել լրագրողներ ամբողջ աշխարհից և տարբեր երկրներից հրավիրված դիտորդներ:
Բաշար ալ Ասադից բացի, որը նաև Բաաս կուսակցության գլխավոր քարտուղարն է, նախագահի պաշտոնի համար պայքարում է ընդդիմությունից՝ Մահմուդ Ահմեդ Մերիին և Սոցիալիստական կուսակցության նախկին պատգամավոր Աբդալա Սալում Աբդալլան:
Սիրիայից դուրս գործող արտաքին ընդդիմության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին նախագահի ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մասին:
Մինեապոլիսից ամերիկյան պատվիրակության ղեկավար Ուայթ Միլլերը նշել է, որ Սիրիայում նախագահի ընտրություններին միջազգային դիտորդների ներկայությունը անհրաժեշտ է ընտրությունների իրական պատկերը ստանալու և տեղեկատվության խեղաթյուրման դեմ պայքարի համար: