ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի՝ այսօր Հայաստան կատարած այցին:
«Իրանը մեր տարածաշրջանի կարևորագույն դերակատարներից է, մեր կարևոր գործընկերն է, և իր այցը, որը նախատեսված չէր տարածաշրջան, դրա ազդանշանն է, որ Իրանը նույնպես մտահոգված է Ադրբեջանի այս սադրիչ գործողությունների հետևանքով տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցով:
Մենք այսօր ունեցել ենք շատ բազմաբովանդակ զրույց: Կարծում եմ՝ մենք նույն ծիրի մեջ ենք: Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է նաև մեր հարևան երկրի համար»,- նշեց Այվազյանը: