ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Նիկոլայ Բաղդասարյանը Ֆեյսբուքի իրենց էջերում հայտնել են, որ չեն մասնակցելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին։
Պատգամավորները տեղեկացրել են, որ որոշում են կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «Իմ քայլը» խմբակցության համամասնական ցուցակում։
Նրանք խնդրել են հարգել իրենց որոշումը և որոշումների մեջ քաղաքական ենթատեքստեր չփնտրել: