ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ մայիսի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության վերաբերյալ։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության պետ Լիլիթ Ղարիբյանը, տրանսպորտային անվտանգության վարչության պետ Հայկ Մարտիրոսյանը, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, ՀՀ փոխվարչապետ Մ․Գրիգորյանի աշխատակազմի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, արդարադատության նախարարությունների, Պետեկամուտների կոմիտեի, Շուկայի տեսչական մարմնի ներկայացուցիչներ։
Գործնական քննարկմանը խոսվել է նաև ոլորտում առկա խնդիրներից, մասնավորապես՝ վերահսկողության առարկայի հստակեցմանը, ՏՄ-ՊԵԿ գործառույթների կրկնությանը, տարեկան ստուգումների կազմման համար տեղեկատվության տրամադրմանը և հարակից մի շարք այլ հարցերից։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ա․Գրիգորյանը քննարկման առարկա է դարձրել «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հարցը, որը վերապահված է ՀՀ ՔՏՀԱՏՄ-ին։
Առանձին քննարկման առարկա է դարձել օրենսդրական դաշտում փոփոխություններ կատարելու հարցը։ Քննարկվել են օրենսդրական ոլորտում առկա բացերը և դրանց կարգավորման ուղղությամբ անհրաժեշտ վերահսկողական գործիքների ներդրման և կատարելագործման հարցը, որոնք հետագայում կնպաստեն վերահսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։
Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել ևս մեկ խորհրդակցություն՝ օրենսդրական առաջարկները հստակեցնելու և դրանք ավելի արդյունավետ և կիրառելի դարձնելու համար։