Տնտեսությունն աճի նշաններ է ցույց տալիս, Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«ՏԱՑ-ը (տնտեսական ակտիվության ցուցանիշը) ամսական կտրվածքով՝ 2021 թվականի ապրիլին՝ 2020 թվականի ապրիլի համեմատ, աճել է 23.2%-ով։
Աճողական՝ 2021 թվականի հունվար-ապրիլին՝ 2020 թվականի հունվար-ապրիլի համեմատ, աճել է 2.6%-ով։
Ամենից շատ աճել է շինարարությունը՝ ամսական կտրվածքով (ապրիլը նախորդ տարվա ապրիլի համեմատ)՝ 87.7%, ժամանակահատվածի կտրվածքով (հունվար-ապրիլը՝ նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ)՝ 20.3%:
Այս տարվա ապրիլին ամսական կտրվածքով երկնիշ աճ է գրանցվել նաև արդյունաբերության, առևտրի և ծառայությունների ոլորտներում, ինչպես նաև արտահանման գծով:
Ապրիլյան այս բարձր ցուցանիշները հիմնականում պայմանավորված են 2020 թվականի ապրիլի լոքդաունով և տնտեսական ակտիվության շեշտակի անկմամբ։
Այդուհանդերձ, այս ապրիլի ցուցանիշները փաստացի վկայում են այն մասին, որ տնտեսությունը սկսում է վերականգնվել կորոնավիրուսային ճգնաժամից»,- գրել է պատգամավորը: