ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը համոզմունք է հայտնել, որ երկնիշ տնտեսական աճ լինելու է:
«Տնտեսական ակտիվության ցուցանիշն ապրիլին՝ +23.2%, իսկ առաջին չորս ամսվանը` +2.6%:
Երկնիշ տնտեսական աճը, իհարկե, լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերը՝ ավելանում։
Ձեր խոնարհ ծառա»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Վահան Քերոբյանը: