ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ մայիսի 25-ին, մեկնել է Ղազախստանի Հանրապետություն՝ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Այցի շրջանակում նախատեսվում է նախարարի պաշտոնակատարի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ Ռոման Սկլյարի հետ, ինչպես նաեւ աշխատանքային հանդիպում ղազախական Kazakh Invest ազգային ներդրումային ընկերություն խորհրդի նախագահ Մեիրժան Յուսուպովի հետ, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: