Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը միտված է սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակն ընդլայնելուն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ նախատեսվում է սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել ևս երկու ուղղությամբ՝ մարզաառողջարարական և մարզահամալիրների, լողավազանների և այլ մարզական կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարմանը, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը: