Շիրակի մարզում քաղաքաշինության ոլորտում 2018-2020 թթ. պետական բյուջեի և այլ ֆինանսական միջոցներով իրականցվել է ավելի քան 75 մլրդ դրամի ծրագրիր։ Ամենամեծ՝ 40 մլրդ դրամի ներդրումը ճանապարհաշինության ոլորտում է։
Ալբերտ Մարգարյան, Շիրակի մարզետարանի քաղաքաշինության վարչության պետ - Բնակապահովման ոլորտում կատարվել է 1 մլրդ դրամի ներդրում: Կրթական օբյեկտների կառուցման և վերակառուցման ոլորտում իրականացվել են 3,7 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ։
2021 թ. մարզում նախատեսվում է ավելի քան 40 մլրդ դրամի ներդրում: Կշարունակվեն գյուղական բնակավայրերում անօթևանների համար բնակարանի կառուցման ծրագրերը։ Սուբվենցիոն ծրագրերի թիվը և պետական ֆինանսավորումը մարզում վերջին տարիներին ավելացել է։
Կարեն Բադիշյան, Շիրակի մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ - 2021 թ. 32 համայնքից ներկայացվել է 70 ծրագրային հայտ, որոնք նախագծային հաշվով են: 2018-2021 թթ. սուբվենցիոն կապիտալ ներդրումներն աճել են 10 անգամ։
Սուրեն Պապիկյանը կարևոր համարեց տարածքային համաչափ զարգացմանը միտված կառավարության ծրագրերի իրականացումը։
Սուրեն Պապիկյան, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար - Խնդիր եմ դրել Հայաստանում ապահովել ապակենտրոն կառավարում և համաչափ զարգացում։ Չի կարող գտնվել գեթ մեկը, որ կարող է ցույց տալ, թե մեր գործողություններում դուրս ենք եկել մեր նախանշած այս կարևոր առաքելությունից։
Բացի այս ծրագրերից, լավ նորություն ունի նաև Հարավկովկասյան երկաթուղին՝ ասաց Պապիկյանը, թարմացվում է շարժակազմը, ներմուծվում է 27 նոր վագոն։
Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունն ընթացքի մեջ է, նախարարը կոնկրետ ժամկետներ նշեց․
Սուրեն Պապիկյան - Չինացի գործընկերների հետ հասել ենք նրան, որ շինարարական աշխատանքների մեկնարկն այս տարի տրվել է։ Ակնկալում ենք, որ կունենանք 46 կմ-ոց ճանապարհ, որը Թալինից Գյումրի կապահովի միակողմանի ճանապարհ։
Խորհրդակցությունն այնուհետ շարունակվեց հարց ու պատասխանով, քննարկման ժամանակ անդրադաձան նաև առաջիկա անելիքներին։ Իսկ ավարտին Սուրեն Պապիկյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Նախարարի պաշտոնակատարն ասաց՝ Հայաստանի սահմաններին բանակցությունները շարունակվում են․
Խոսելով սահմանազատման մասին՝ Պապիկյանը նշեց Արծվաշենը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվելու փաստը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարը շրջեց նաև Գյումրիի փողոցներում, որտեղ այս պահին իրականացվում են կապիտալ վերակառուցման աշխատանքներ: