Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վաղարշակ Ամիրխանյանին և Հարություն Ղազանչյանին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Վաղարշակ Ամիրխանյանին նշանակել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- նշված է Փաշինյանի որոշման մեջ։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Հարություն Ղազանչյանին նշանակել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- նշված է Փաշինյանի որոշման մեջ։