Նիդերլանդների խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով կոչ է անում կառավարությանը ջանքեր գործադրելու, որպեսզի Եվրամիությունը պահանջի Ադրբեջանից անմիջապես դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից: Այս մասին տեղեկացնում է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը:
արձանագրելով, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք,
նպատակ ունենալով կանխելու հակամարտության հնարավոր սրումը,
կոչ է անում կառավարությանը պնդելու (Եվրոպական) խորհրդում՝ միանալու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Ադրբեջանին ուղղված՝ անմիջապես զորքերը դուրս բերելու պահանջին։
Եվ անցնում է օրակարգի հարցերին»,- ասված է դեսպանության գրառման մեջ: